Մեր մասին
Shopping Cart
AMD0.00

Եղի՛ր ճիշտ,
Ընտրի՛ր ճիշտ

Երկար տարիներ աշխատել ենք աշխարհի ուժեղագույն  բրենդի հետ, կուտակել ենք փորձառություն և պահեստամասերի ճիշտ ընտրելու կարողություն։ 

Հասկանալով յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և հնարավորությունները՝ ցանկացած խնդրի կտանք առավելագույն արդյունավետ լուծում՝ թիրախավորելով կոնկրետ դեպքերը, և չընդհանրացնելով դրանք:

Ընկերությունը ստեղծվել է Հայաստանի շինարարական և հանքարդյունաբերական մեքենաներ շահագործողներին որակյալ և մատչելի փոխարինող պահեստամասեր ապահովելու նպատակով։ Առաջարկում ենք ընտրության հնարավորություն, որը  մեր երկրի տվյալ ոլորտում խիստ սահմանափակ է:

Գլոբալիզացիայի ներկայիս պայմաններում, տեղեկատվության հասանելիությունը, ինչպես նաև ճշգրիտ հաստոցների առկայությունը թույլ են տալիս այլընտրանքային պահեստամասեր արտադրողներին ապահովել բարձր որակ։ Մեր ընկերությունը ներկայացնում է արտադրողների, որոնցից ոմանք ունեն ընդհուպ մինչև 100 տարվա պատմություն և վայելում են պատվիրատուների լայն շերտերի վստահությունը։

Ընդհանուր առմամբ, բոլոր արտադրողները ցանկանում են ունենալ երկարատև բիզնես հարաբերություններ և նրանց շահերից է բխում որակյալ փոխարինող պահեստամասերի առաջարկումը, իսկ «Ռայթ Սոլուշն» ՍՊԸ-ն իր հերթին գտնում է նրանցից լավագույններին և առաջարկում այն Հայաստանի սպառողներին։

rightsolution.tech-certificate-01
rightsolution.tech-certificate-02
rightsolution.tech-certificate-05
rightsolution.tech-certificate-06
rightsolution.tech-certificate-11
rightsolution.tech-certificate-15
rightsolution.tech-certificate-13
rightsolution.tech-certificate-12
rightsolution.tech-certificate-10
rightsolution.tech-certificate-14

This discount is not valid in conjunction with other offers